«Apsny.ge»-ն գրում է, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կառավարող մարմինը «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի լրագրողական լիազորությունները և հաղորդում վարելու իրավունքը 2 ամսով դադարեցնելու որոշում է կայացրել:

«Գաբունիայի պահվածքն անտեղի ու անպարկեշտ է եղել, նրա խոսքերը մեծ վնաս են հասցրել այն նույն պայքարին, որին պետք է նպաստեին հաղորդավարի հնչեցրած հայտարարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան ուղիղ եթերի ժամանակ հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 

Ավելի ուշ վրացի հաղորդավարի անպարկեշտ պահվածքին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ «Դա Վրաստանի դժբախտությունն է»: