Ճապոնական Ruby տեսակի խաղողի ողկույզը վաճառվել է 11 հազար դոլարով, գրում է Kyodo News-ը:

Խաղողի գնորդը, ով ճապոնական հյուրանոցային ցանցի մենեջեր է, հայտարարել է, որ նման գին է վճարել, որպեսզի նշի Ruby-ի ստացման 12-ամյակը:

Նշվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ կվաճառվի այս տեսակի խաղողի 26 հազար ողկույզ:

Ruby Roman տեսակի խաղողը համարվում է աշխարհում ամենաթանկը, այն ստեղծվել է դեռևս 1994 թ-ին, սակայն վաճառքում առաջին անգամ հայտնվել է 2008-ին:

Տվյալ տեսակն առանձնանում է մեծ, կարմիր քաղցր պտուղներով, որոնք շատ համեղ են: