«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:

 

Հայցադիմումը դատարան է մուտք եղել երեկ, գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, նիստի օր դեռ չի նշանակվել:

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի եւ կից ցանկի պատճենը)' բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում է ստացել։