Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին' պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն' քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում' Իսրայելի փորձի փոխանակման միջոցով:

Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում համագործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և զանգվածային արտակարգ իրավիճակների դեպքերի համար համատեղ ծրագրեր սկսելու վերաբերյալ հարցեր:

Նախարարը շեշտել է, որ ծրագրերի համատեղ իրագործումը մեծապես կնպաստի Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացմանը նշված ուղղություններով և կօգնի ստեղծել փոխշահավետ համագործակցային կապեր: