Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորում է Թեյլոր Սվիֆթը՝ 185 000 000 դոլար տարեկան շահույթով: Երգչուհին ստվերում է թողել Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջեներին, որի տարեկան շահույթը կազմում է 170 000 000 դոլար: Երրորդ հորիզոնականում է ռեփեր Քանյե Ուեսթը՝ 150 000 000 դոլարով:

Ցանկում ընդգրկվել են նաև Լեոնել Մեսսին (127 000 000 դոլար), Կրիշտիանու Ռոնալդուն (109 000 000 դոլար), Նեյմարը (105 000 000 դոլար), Էդ Շիրանը (110 000 000 դոլար), “The Eagles” խմբի անդամը (100 000 000 դոլար), հոգեբան Ֆիլ Մաքգրոուն (95 000 000 դոլար), Ջոան Ռոուլինգը (92 000 000 դոլար), Քրիս Հեմսֆորթը (76,4 000 000 դոլար)և Էլթոն Ջոնը (84 000 000 դոլար):