Քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևաճարներն է հատկացրել իր աշխատակիցներին։

Օրինակ՝ քաղաքապետի բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչուրը 965 հազարական դրամ, որն իրենց ամսական աշխատավարձի կրկնակին է, դեռ մի բան էլ ավել։

Ընդհանուր պարգևատրվել է 117 աշխատակից, որոնց մեջ ամենացածր պարգևավճար ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։ Իսկ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը ձախողել է քաղաքի աղբահանությունը, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։

Քանի որ տրամաբանորեն աշխատակիցը պարգևատրվում է իր կատարած լավ աշխատանքի, գրանցած բարձր արդյունքների համար, ուստի կարող ենք ենթադրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Արարատ Խաչիկյանին պարգևատրել է քաղաքը աղբի մեջ թաղելու և նախորդից էլ ավելի մեծ քանակությամբ աղբ փողոցներում կուտակելու, նախորդ ամիսներից էլ ավելի վատ քաղաքը մաքրելու համար, քանզի թերևս միայն այս հարցում է, որ քաղաքապետարանն ամեն ամիս ինքն իրեն գերազանցում է։

 

Մանրամասները՝ hraparak.am-ում