Ուկրաինական 24 լրատվական հեռուստաալիքի լուրերի մեկնաբան Արտյոմ Օվդիենկոն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել`   ոչ պատշաճ արտահայտություններ և հայհոյանքներ թույլ տալով ՌԴ ղեկավարի հասցեին: Այս մասին հայտնում է  Lenta.ru-ն։

Լագրողը տեսանյութում իր խոսքը վիրավորական արտահայտություններով է սկսել՝ հույս հայտնելով, որ նախագահը շուտափույթ կմահանա։

«Պարզաբանիր մի բան. Ի՞նչ ես մեզանից ուզում»,- հարց է ուղղել Օվդիենկոն, ապա թվարկել Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած աղետները, մասնավորապես՝ Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղը և ստորգետնյա ատոմակայանի հետ կապված արտակարգ միջադեպը:

Հաղորդավարը ելույթի ավարտին հայտարարել է, որ այսօր 19։00-ին 24-րդ ալիքի և վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի միջև տեղի կունենա հեռուստակամուրջ։

Տեսանյութին կից հաղորդավարը գրել է․ «Ահա ինչպես կարելի է ղեկավարությունից քո հաշվին երկու շաբաթ արձակուրդ կորզել»՝ հավելելով, որ սա հեռուստակամուրջի ոչ պաշտոնական անոնսն է։