Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ծանոթ է բոլոր ոլորտներում առկա խնդիրներին և վստահեցրել է, որ անհնարին ոչ մի բան ու չլուծվող խնդիր չկա։

Նրա խոսքով՝ ցանկացած հարցում անհրաժեշտ է ճիշտ կառավարում ու մոտեցում, և որ ամենակարևորն է' ցանկություն։

Խնդիրների լուծման ակնկալիքով' Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման եկած Էրեբունի համայնքի բնակիչները մեկ առ մեկ բարձրաձայնեցին խնդիրները, դրանց լուծման համար հարցեր ուղղեցին Ծառուկյանին և սպառիչ պատասխաններ ստացան։

Համայքնի բնակիչները Էրեբունի համայնքում եկեղեցի կառուցելու խնդրանքով դիմեցին Ծառուկյանին, վերջինս էլ խոսատացավ՝ եթե դա ամբողջ էրեբունցիների կամ մեծամասնության ցանկությունն է, ինքն ընդառաջ կգնա և քաղաքային իշխանությունների պատրաստակամության դեպքում կիրականացնի աստվածահաճո այդ նախաձեռնությունը։