Այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան, Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերը փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը:

Ակցիայի մասնակցիները հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու, և իրենք մեծ վնասներ են կրում:

«Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք, տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,- նշեց նրանցից մեկը:

Ճանապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է: Սակայն այս պահին ակցիան շարունակվում է Սևանի քաղաքապետարանի դիմաց:

Գեղարքունիքի մարզպետարանից ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ մարզպետ Գնել Սանոսյանը արձակուրդում է, իսկ մարզպետարանում դեռ հստակ տեղեկություններ չունեն ակցիայի վերաբերյալ, և թե ինչ հանգուցալուծում է ստացել: