Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Նրանց վերադասը համարվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այսօր ի վերջո արձագանքել է իր ենթակաների գզվռտոցին՝ պաշտոնից ազատելով Օհանյանին: Ուշագրավն այստեղ այն է, որ Օհանյանը համարվում է սորոսական թևի ներկայացուցիչ, իսկ Ղամբարյանը Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի պրոտեժեն է: Աականատեսների պնդմամբ՝ գրեթե ամեն օր նա բլոկնոտն ու մատիտը ձեռքը այցելում է նույն կառույցի նախկին պետ Զարեհ Սարգսյանին՝ ցուցումներ ստանալու համար։

Ղամբարյանը ոչ միայն հարմարվել է իր պաշտոնին, այլև մի բան էլ ավելին։ Ականատեսների պնդմամբ՝ Ղամբարյանը բացահայտ հայտարարում է, որ չի պատրաստվում ենթարկվել նախարար Զարուհի Բաթոյանին՝ իր միակ ղեկավար համարելով Փաշինյանին։ Օհանյանին ազատելու պահանջը, ըստ երևույթին, եկել է վերևից, և Բաթոյանը չի կարողացել առարկել՝ ժերտվա տալով իր իսկ թևի ներկայացուցչին, իսկ որ սոցապը շուտվանից է վերածվել սորոսականների որջի, գաղտնիք չէ: Ստացվում է, որ այս միկրոմենամարտում, որը սակայն անչափ կարևոր է ՔՊ-ում և ընդհանրապես ողջ պետական ապարատում թևերի միջև առկա պայքարի համատեքստում, սորոսականները պարտություն են կրում: Սա իհարկե էականորեն թուլացնելու է նախարար Բաթոյանի դիրքերը, ինչից էլ կշտապի օգտվել Ղամբարյանը, ով, հերթով ազատվելով իր տեղակալներից, կարծես թե ավելիին է ձգտում՝ ընդհուպ աչք ունենալով նախարարի պաշտոնի վրա…