Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտնում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան մասին:

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է հրապարակման մեջ: