Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել է Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկում:

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հրավիրել են նաև շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Արսեն Թորոսյանին, սակայն նրանք չեն եկել քննարկմանը:

«Նախարարները պարտավոր էին առաջինը լինել այստեղ, որովհետև խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն առնչվում է նրանց գլխավորած ոլորտներին»,- ասաց Զոհրաբյանը: Վերջինս նախարարների բացակայությունը համարեց անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ: Նա նշեց, որ այդ հարցով  կդիմի  վարչապետին, թե ինչու նախարարները ներկա չեն: