Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ հրապարակված լուսանկարն արվել է նկարահանման ընթացքում։ Դերասանը կադրում դասական հագուստ է կրում եւ ժպտում է։ «Կյանքս երկարացնելով եմ զբաղված։ Հաճախ ծիծաղեք»,- Instagram-յան հրապարակումը մեկնաբանել է Մկրտիչ Արզումանյանը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանը պատկերված էր գրիմի ընթացքում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Չքաղաքականացնել...»։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ դերասանն, իսկապես, տաղանդավոր է։

 

style.news.am