Կիրովի մարզի Յարանսկ քաղաքի բնակիչները քաղաքային իշխանություններից իրենց մահվան մասին ծանուցում են ստացել։   Ծանուցման մեջ մասանավորապես նշվում էր, որ այդ բնակիչները համարվում եմ մեռած և նրանց սեփականությունը պետականացվում է։

Ըստ քաղաքային իշխանությունների նման ծանուցման պատճառը համակարգում տեխնիկական խնդիրների առկայությունն է եղել։

Հայտնի է, որ այդպիսի 25 նամակ է ուղարկվել բնակիչներին, որոնք հումորով են վերաբերվել ծանուցմանը։

Քաղաքային իշխանությունները արդեն ներողություն են խնդրել բնակիչներից։