Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պահանջով, ով, ըստ Խաչիկյանի, ցանկանում էր աշխատել իր թիմով: Խաչիկյանը, ըստ երևույթին, այդ թիմի մեջ չէր մտնում, ի տարբերություն Բադասյանի նորանշանակ տեղակալի՝ Սրբուհի Գալյանի, ում մասնագիտական գործունեության մասին իրականում քիչ բան է հայտնի: Սակայն այն հանգամանքը, որ վերջինս Փինկարմենիա կազմակերպության ներկայացուցիչների հետ տարատեսական քննարկումների է մասնակցում, ինքնին խոսուն է, Բադասյանը Խաչիկյանին արժանի փոխարինող է գտել»:
 
Բադասյանի որոշման հիմքում նաև ամենապարզ խանդն էր: Նախարարը, ով նշանակվելուց մինչ օրս սկանդալների կիզակետում հայտնվելուց զատ որևէ այլ գործնական քայլերով աչքի չի ընկել, խանդում է Խաչիկյանին, ով իր պաշտոնում բավական ակտիվ էր, երեք ամիսների ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել ՔԿՀ-ներ, ակտիվորեն մասնակցում էր հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանը: Բնական է, որ Բադասյանին նախարարությունում նման մրցակցությունը պետք չէ, առավել ևս եթե այդ մրցակցությունում նա տանուլ է տալիս:
 
Ըստ էության՝ իշխանության ներսում ներթիմային գզվռտոցը մտնում է ակտիվ փուլ՝ սոցապ նախարարությունում տեղի ունեցող զարգացումները հենց այդ մասին են վկայում: Ի տարբերություն Բաթոյանի, ով ստիպված էր գնալ կադրային փոփոխությունների, Բադասյանին վերևից քարտ-բլանշ են տվել և նրա ձեռքերը այսօր ազատ են՝ նախարարությունում կադրային փոփոխություններ անելու հարցում: Վերջինս էլ, ինչպես երևում է, առաջնորդվում է ոչ թե պաշտոնյաների մասնագիտական կարողությունները գնահատելով, այլ թայֆայական մտածելակերպով: Մյուս ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ այդ պայքարը այլևս ոչ միայն տարատեսակ թևերի միջև է, այլև հենց թևերի ներսում: