«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»։

Գրառման մեկնաբանություններում պատգամավորը հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել առաջին դպրոցի բակում։

«Իրավապահները զբաղվում են։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը...Մնացածը՝ իրավապահներից»,- գրել է պատգամավորը։