ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է նա: