Սախալինի շրջանի կառավարության փոխնախագահ Կիրիլ Պոդբերեզնին ազատվել է աշխատանքից։ Այս մասին հաղորդում է տարածաշրջանի ղեկավարի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է գործող մարզպետ Վալերի Լիմարենկոյի կողմից:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ներում տեսահոլովակ էր տարածվել՝ նկարահանված Հարավային Սախալինսկի «Սոկո» սրճարանում:

Տեսանյութից պարզ է դառնում, թե ինչպես է պաշտոնյան վիճում հաստատության մյուս այցելուների հետ։ 

 Պոդբերեսին նախքան Սախալին գալը, «Ռոզատոմ»-ում գլխավոր պաշտոն է զբաղեցրել, իսկ այս տարվա ապրիլից նա եղել է Սախալինի շրջանի կառավարության փոխնախագահ եւ վերահսկում էր ներդրումային ֆոնդերը։