Բոլորս էլ մանկուց յուրացրել ենք բարեկրթության կանոնները. ինչպես պետք է քեզ պահես սեղանի շուրջ, զիջել տեղը մեծերին, պահել քեզ հանրային վայրերում, ինչ կարելի է անել և ինչ չի կարելի։ Սեքս էթիկետ ոչ ոք չի սվորեցնում, ուստի մենք հաճախ հիասթափվում ենք, երբ մեր զուգընկերները չեն պահում այն չգրված օրենքները, որոնք պետք է լինեն սեռական հարաբերություններում, իսկ սեքսը՝ հաճույքի փոխարեն, վեր է ածվում տանջանքի, վիրավորանքի ու տհաճության։

 

Եթե դուք վերջերս եք ծանոթացել

Համաձայնվելով քնել տղամարդու հետ, կինը՝ թեկուզ հոգու խորքում, բայց ուզում է, որ հետագայում նա իր ամուսինը դառնա։ Ինչպե՞ս անել, որպեսզի ոչ կպչուն հարսնացու դառնաս, ոչ էլ արժանապատվությունդ գետնով տաս։

Աղջիկը չպետք է իրեն մատուցի, որպես սիրո աստվածուհի

Ինչպիսին էլ լինեն ձեր սեքսուալ գիտելիքները, ձեր գերակայությունը տղամարդու հանդեպ առաջին սեքսի ժամանակ կարող է վախեցնել նրան. «Ես նրա համար չեմ», «Նա հավանաբար ինձանից էլ լավ սիրեկաններ է ունեցել», – մոտավորապես այսպես կարող է մտածել տղամարդը, ում հմտություններն ավելի ցածր մակարդակի են, քան ձերը։ Աշխատեք չափավոր համես պահել ձեզ, ձևացրեք ամոթխածություն ու կաշկանդվածություն։ Թեկուզ մի քիչ։

 

Գաղտնի պահեք ձեր նախկին փորձը

Շատ տղամարդիկ, ինչպես նաև կանայք, սիրում են հարցուփորձ անել իրենց զույգին՝ նախկին սեքսուալ կապերի մասին։ Սակայն պետք չէ ծավալվել այս թեմայով՝ ծանոթության սկզբից հենց։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց ձեր զուգընկերն ուզում է լսել, որ դուք առնվազն վաղուց ոչ մեկի հետ չեք եղել և հենց նրան էիք սպասում։ Կարող եք նաև պատասխանել հետևյալ կերպ. «Սիրելիս, այնտեղ ո՞ւր է տղամարդ, իսկ այ դու՝ ուրիշ բան»։

Հարցաքննություններ մի ձեռնարկեք

Նախ, դա հաճելի չի լինի ձեր զուգընկերոջը, հետո էլ՝ առաջին տպավորությունը խաբուսիկ լինելով, մնում է առաջինն ու տպավորություն։ Եթե դուք ի սկզբանե ձեզ դրսևորեք որպես խանդոտ արարած, ապա հարաբերությունները կարող են ի սկզբանե քանդվել։

Մի խնդրեք ոչինչ՝ սեքսից անմիջապես հետո (ամուսնանալ ձեր հետ, համատեղ ապրել և այլն), հատկապես, եթե հարաբերականորեն նոր եք ծանոթացել։ Տղամարդուն կարող է թվալ, որ դուք նրան օգտագործում եք։
Սեքսի ժամանակ կարևոր է տղամարդուն ցույց տալ, որ ինքը յուրահատուկ է

Ասացեք նրան, որ ձեզ վրա դժվար է տպավորություն թողնել, բայց նրան դա հաջողվել է անել։

Անկողնային զրույցներ

«Այս զրույցները հիանալի եզրափակիչ ակորդ են՝ սիրային ժամադրության համար», – ասվում է Կամասուտրայում։ Եթե դուք սիրում եք ձեր զուգընկերոջը և ձեզ իրար հետ լավ եք զգում, ապա ջանքեր գործադրեք, որպեսզի զրույցի մթնոլորտը հագեցած լինի ուրախությամբ և հանգստությամ։ Նկարագրեք ձեր զգացողությունները. «Ես դողում եմ», «Դու ինձ խելքահան ես անում», «Զգո՞ւմ ես, թե ինչ գրգռված եմ»…

Կիսվեք ձեր զուգընկերոջ հետ ձեր սեքսուալ ֆանտազիաներով ու երազներով, եթե կան այդպիսք։ Խոսացեք նրա մասին, թե ինչպես կարելի է դրանք ի կատար ածել։ Շշնջացեք նրան խոսքեր, որոնք կօգնեն նրան անել հենց այն, ինչ ձեզ հատկապես է դուր գալիս։

Երբ նա ուսումնասիրում է ձեր մարմինը, հարցրեք նրան, թե ձեր մարմնի որ մասն է ամենից շատ հավանում, կամ ինչ է ամենից շատ սիրում սեքսում։

Ինչի մասին խոսել պետք չէ.

Հին կապեր ու նախասիրություններ

Իրինա,  տարեկան. «Մեր հարաբերությունների սկզբում ընկերս չափազանց հետաքրքրասեր էր։ Քանզի մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ ոչինչ չենք թաքցնելու, ես նրան ամեն ինչ պատմում էի։ «Նման» պատմություններից նա անգամ գրգռվում էր։ Որոշ ժամանակ մենք միասին ապրեցինք, բայց հետո բաժանվեցինք։ Պատճառը նրանում էր, որ նա շատ խանդոտ դարձավ, իսկ երբ բաժանվում էինք՝ նա ինձ հիշեցրեց իմ բոլոր պատմածները ու դա արեց ծնողներիս ներկայությամբ»։

Եթե այնուամենայնիվ չի ստացվում խուսափել նման թեմաներից, ապա նախկին հարաբերությունները հիշատակեք միայն մակերեսորեն։

Կատակել նրա քաշի կամ արտաքինի վերաբերյալ

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ կայծակնային արագությամբ են զարգանում մարդու մոտ բարդույթները՝ քննադատույունների արդյունքում։ Դա պատահում է՝ անկախ մարդու տարիքից։ Ու եթե տղամարդիկ հարաբերականորեն հարթ են վերաբերվում քննադատությանը, ապա կանանց համար դա ապտակի պես մի բան է։ Տղամարդի՛կ, հիշե՛ք. եթե կինը ինչ որ բան պլանավորում է անել իր մարմնի հետ, կամ էլ արդեն անում է, ապա ցանկացած քննադատություն՝ այդ առնչությամբ, սպանում է բոլոր դրական նպատակները ու հավելում բարդույթները։ Նույնն էլ վերաբերում է բացասական անձնական որակների քննարկմանը։ Սպասեք ավելի հարմար ժամանակի ու միջավայրի, եթե անպայմանորեն ուզում եք անդրադառնալ դրանց։

Բարդ ու ծանր խոսակցություններ սկսելը, որոնց արդյունքում պահանջվու է որոշումների կայացնել ու պարզել, թե ինչու նա մինչև հիմա չի արել ինչ որ բան:

Խոսել նրա հիվանդություններից ու դավաճանություններից՝ հին, թե նոր:

Պետք չէ անել դա սեքսի ժամանակ, հակառակ դեպքում ձեր զույգը կարող է մտածել որ դուք ոչ թե սիրով եք զբաղվել ուզում, այլ հարաբերություններ պարզել, կամ էլ պարզապես սեքսը ձեր դուրը չի եկել։

Անկողնում պետք չէ.

- Առևտուր անել, բացահայտ սեքսի մանիպուլյացիա անել, , որպես պատիժ՝ զրկել սեքսիցօգտագործել այնպիսի ֆրազներ ինչպիսիք են. «Ե՞րբ ես բաժանվելու կնոջիցդ», «Ե՞րբ ենք վերջապես ամուսնանալու», «Սեքս չի լինի, մինչև չանես այսինչ բանը/չուղղվես»… Ի վերջո, սեքսը սեփական մարմնի առևտուր չպետք է լինի։

- Քննադատել սեփական մարմինն անընդհատ կարգի բերել քեզ։

- Զուգընկերոջ վրա բարդել քո հեշտանք ստանալու պատասխանատվությունը. «Դու ես մեղավոր, որ ես չեմ ունենում հեշտանք, ավելի լավ արա անելիքդ»։

- Ամեն անգամ ցույց տալ, որ սեքսը չեք սիրում։ Եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ էլ դուր չի գալիս սեքսը զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ, ապա նախօրոք քննարկեք դա նրա հետ։

- Խուսափել նախաձեռնողականությունից։ Վիճակագրության համաձայն, սեքսի հիմնական նախաձեռնողները տղամարդիկ են, ուստի նրանց համար իսկական տոն է, երբ մերթընդմերթ դա անում են կանայք։ Արեք դա և չեք փոշմանի։

- Անընդհատ խուսափել նախնական գուրգուրանքներից, կամ էլ սահմանափակվել միայն սեռական օրգանները շոյելով։