Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված ավելի քան 200 աշխատակիցներից 50-ի աշխատատեղի խնդրի լուծման մասին տեղեկացրել էի ավելի վաղ։

Հարգելի քաղաքացիներ, Թեղուտ ՓԲԸ-ի տնօրենությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ։

Գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների աշխատանքի հարցով ակտիվ աշխատում ենք»։