ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 21-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարներն Ագրիճի գետից (մոտ 3 մ խորություն) դուրս են բերել Գ.Հ.-ի (ծնված 1974 թ.) դին։