Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Գավառի մանկատան սան, 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։

«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 59-06-05 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։