Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին, Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հանձնաժողովի կազմում են ընդգրկված նաև ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Նշենք, որ հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին՝ ժամը 13-ին։ Օգոստոսի 6-ին և 13-ին նիստեր չեն լինի։ Դատավորն արձակուրդում է։