Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը Սուբրիել Մաթիասի դեմ մրցամարտի ընթացքում ստացած ծանր վնասվածքների հետևանքով  մահացել է: Այդ մասին հաղորդում է ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը:

Նախնական տեղեկություններով, մարզիկի սիրտը չի դիմացել:

Մրցամարտը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ ԱՄՆ-ում: 11-րդ ռաունդում 28-ամյա ռուս բռնցքամարտիկը պոերտոռիկացի մրցակցից բաց է թողել հարվածների շարք, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

Դադաշևի վիճակը գնալով վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և բռնցքամարտիկին տեղափոխել են հիվանդանոց:

Նա ուղեղի հատվածում երկժամյա վիրահատության է ենթարկվել: Դրանից հետո Դադաշևը գտնվել է կոմայի մեջ: