Տավուշի մարզի Իջևան քաղաքում հուլիսի 18-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքով կալանավորվել է 10 քաղաքացի: Այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանում, դա դիտարկում ենք, որպես խուլիգանություն և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ: Այդ հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, և մեր նպատակն էր նրանց հայտնաբերել, և օրենքի ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկել: Մենք ունեինք բերման ենթարկված 29 անձ, որոնցից ձերբակալվել էին 13-ը, և երկու օր առաջ կալանավորվել են 10-ը: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական են լինելու, մենք ունենք ցանկ, ովքեր ավելի ակտիվ դերակատարություն են ունեցել այդ օրը»,- ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատմանը, ոստիկանապետը պաշտոնապես հայտարարեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ, և այլևս թույլ չի տալու նման արատավոր ու անթույլատրելի երևույթ Հանրապետության որևէ մասում:

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայիմասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրելոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: