Կոտայքի մարզի Զովունի համայնքի «Նոր սերունդ» պարային ստուդիան հարևան Վրաստանում անցկացված «Արտ ֆեստիվալ» միջազգային ամենամյա մրցույթին արժանացել է ամենաբարձր պարգևին և ստացել է միաժամանակ երկու Գրան պրի մրցանակ: Վրաստան մեկնելու և մրցույթին մասնակցելու հնարավորությունն ընձեռել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ հոգալով ամբողջ ծախսերը: Հաղթանակով հայրենիք վերադարձած պարային ստուդիայի սաներին համագյուղացիները մեծ տոնախմբությամբ են դիմավորել: