Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:

Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին: Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: