Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:

Այս մասին հայտնել են «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից:

Նշվել է, որ քաղաքացիները Երևան կուղևորվեն պահեստային ինքնաթիռով:

«Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին կժամանի Երևան», - ասել են ավիաընկերության մամլո ծառայությունից' նշելով, որ վնասված ինքնաթիռի օգտագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման: