Երևան քաղաքի բնակիչ մի կին' 1954թ. ծնված Ա. Բ-ն, «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Վ-ին։

Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Վրաերթի հետևանքով Վ.Վ-ն տեղում մահացել է: Նախնական տվյալով' վրաերթի պատճառը եղել է «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։