Հոկայդոյից Համբուրգ, աշխարհի լավագույն հյուրանոցներիցշատերն արդեն ողջունում են IQOS օգտագործող ճանապարհորդներին: Շատ հյուրանոցներ գնացել են այս բացառությանը միայն նորարարական արտադրատեսակների համար, կան նաև հյուրանոցներ՝ Փարիզում, Լոնդոնում և Նյու Յորքում, որոնք թույլ են տալիս IQOS օգտագործել ծխելու համար նախատեսված սենյակներում: Վնասակար նյութերի զգալիորեն ավելի փոքր մակարդակ, երկրորդային ծխիբացակայություն, ու սիգարետի համեմատ չնչին հոտ․ կարծում ենք, այս հյուրանոցները շուտով կգնահատեն նաև IQOS- ի նկատմամբ բարեկամական քաղաքականության անցնելու օգուտները:Չէ՞ որ շատ ավելի քիչ ժամանակ է հարկավոր սենյակը IQOSօգտատիրոջից հետո մաքրելու համար, կահույքին ու վարագույրերին չի կպչում սիգարետի ծանր հոտը, հրդեհի հավանականությունը զրոյական է, մյուս հյուրերի առողջությունն էլ չի տուժում։ 

Ի տարբերություն էլեկտրոնային սիգարետի կամ վեյփի, ծխախոտի տաքացման համակարգերում չի օգտագործվում հեղուկ միջուկ, ուստի ճամփորդելիս կարող եք չանհանգստանալ ձեզ հետ բավարար քանակությամբ կապսուլաներ վերցնելու մասին: Սանկտ-Պետերբուրգում ռոմանտիկ ընդմիջումից մինչև Ֆլորենցիայում համեղ կերակրատեսակներով լի հանգիստ՝ ձեզ ենք ներկայացնում ամբողջ աշխարհով մեկ տեղակայված շքեղ հյուրանոցների ընտրանին, որտեղ հեշտությամբ կարող եք IQOS օգտագործել։

Ճապոնիա

Բալի ծաղկուն ծառեր ու պատմական տաճարների հիասքանչ տեսարաններ, աշխարհահռչակ խոհանոց ու դինամիկ, ժամանակակից քաղաքներ․ Ճապոնիայում անսահման տեսարժան վայրեր ու զբաղմունք կա։

Ճապոնիան նաև IQOS օգտատերերին ամենաջերմը հյուրընկալող երկրներից է՝ լի սրճարաններով, ռեստորաններով և նույնիսկ Օսակա օդանավակայանի հանգստի գոտիով, որտեղ հանգիստ կարող եք օգտագործել ձեր սարքը: IQOS- ի 5,9 միլիոն օգտատերերի կեսն այստեղ է ապրում, ուստի կան IQOS-ի սիրահարներին սպասարկող բազմաթիվ հյուրանոցներ։

Տոկիոյում տեղակայված Լայվմաքս ու Ակասակա Ուրբան լյուքս հյուրանոցները IQOS- friendly են, իսկ Հոկայդորում սարքն օգտագործող հյուրերին սիրով կողջունի Ռոյթոն Սապպորո հյուրանոցը։ Ճապոնիայում տեղակայված այլ հյուրընկալման կետերին ծանոթանալու համար կարող եք օգտվել  հյուրանոցային ամրագրմա հայտնի Jalan համակարգից, որպեսզի IQOS-friendly սենյակ գտնեք․ հյուրանոց ընտրելիս համակարգը թույլ է տալիս նշել ձեր նախասիրությունները։

Իտալիա

Հին Հռոմի ավերակներ, անուշահամ կերակուր ու գերնորաձև բուտիկներից ամեն ինչ հայտնի է, Իտալիան հետաքրքիր է ցանկացած ճանապարհորդի: Եթե գեղեցիկ կամրջակների, տոսկանյան բնապատկերների ու Ուֆիցիում տեղակայված աշխարհահռչակ արվեստի սիրահար եք, Ֆլորենցիան հենց ձեզ համար է։ Գեղեցկագույն այս քաղաքը բազմաթիվ IQOS-Friendly հյուրանոցներ ունի, ինչպիսին են, ասենք, Գրանդ Հոթել ՄաժիստիկըԲեռնինի Պալասը կամ Բենսի Հաուս բուտիկը։ Նեապոլում IQOS օգտատերերը կարող են հանգրվանել Հոթել Պալացցո Ալաբադիերի կամ Հոթել Պալացո Կառաչոլոյի հյուրնըկալ հարկի տակ։ Վերջապես, եթե Վերոնայում փնտրում եք ձեր Ռոմեոյին, հաշվի առեք, որ IQOS-Friendly քաղաքականություն ունի Դուե Տորրի Հոթելը։

Ռուսաստան

Նավահանգիստ ու երբեմնի կայսերական մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգը պարուրված է պատմական շնչով, արվեստով ու դրամատիկական ճարտարապետությամբ, ինչը քաղաքն իսկական մշակութային համալիր է դարձնում։ քաղաքում շատ են նաև IQOS-friendly հյուրանոցները՝ ներառյալ հինգաստղանի Կորինտիա Սանկտ-Պետերբուրգ հյուրանոցը, շքեղագույն Ռադիսսոն Ռոյալն ու Լոտտե հյուրանոցը, որ տեղակայված է քաղաքի սրտում՝ Սուրբ Իսահակի փողոցի վրա։

 

Գերմանիա

Հետաքրքիր քաղաքներով, աշխարհահռչակ կինոփառատոնով ու անգամ  գինեգործությամբ նշանավորված իր շրջաններով Գերմանիան զբոսաշրջիկների քանակով յոթերորդ երկիրն է աշխարհում: IQOS օգտատերերին հաճելի անակնկալ է սպասում․ուր էլ գնաք, հաստատ կգտնեք նորաձև Լինդներ հյուրանոցների ընտանիքին պատկանող մի հյուրընկալ հարկ, որտեղ կարող եք հեշտությամբ օգտագործել ձեր IQOS-ը։  Համբուրգի գեղեցիկ ջրանցքներով զմայլվելու համար կարող եք հանգրվանել Լինդներ Հոթել ամ Միշելում, եթե լինեք հմայիչ Ֆրանկֆուրտում, ձեզ կհյուրընկալի  IQOS-friendly Լինդներ Հոթել & Ռեզիդենս Մեյն Պլազան։ Երազկոտ Դյուսելդորֆում էլ ձեզ գրկաբաց կընդունեն առասպելական ու ժամանակակից Մի ընդ Օլ Հոթելս համալիրում։

Շվեյցարիա

Անկախ նրանից՝ ինչ եք պլանավորում՝ գեղեցիկ ալպիական զբոսանքներ կամ ցնցող լանջերին անցկացրած հանգիստ, Շվեյցարիայում ցանկացածին հետաքրքիր զգաղմունք հաստատ կգտնվի։ Երկիրը նաև շատ հարմար է IQOS սիրող ճանապարհորդների համար:

Լոզանը, Գստաադը, Բազելն ու Ցյուրիխը այն քաղաքների շարքում են, որտեղ կան լյուքս դասի IQOS-friendly հյուրանոցներ։ Ավելին, այդ հյուրանոցներից շատերը  զբաղեցնում են նախկին պալատների հմայագեղ տարածքները: Վստահորեն այցելեք Վեվեյ քաղաքի Հոթել դե Տղուա Քուղոն հյուրանոցը՝ նվազագույնը հրաշալի տեսարանով հիանալու համար, գեղատեսիլ Գրսաադ Պալասը կամ Ցյուրիխի Բուար օ Լակ հյուրանոցը։

 

Ուկրաինա

Երբեմն թերագնահատված, գրպանին հարմար ու արտասովոր վայրերով լին Ուկրաինան ճանապարհորդների համար հիանալի վայր է, հատկապես եթե դուք IQOS օգտատեր եք։ Երրորդ առավել խիտ բնակեցված Օդեսսան ունի ամեն ինչ հիանալի հանգստի համար՝ ավազոտ լողափերից մինչև գեղեցիկ ճարտարապետություն, ինչպես նաեւ IQOS- ի բարեկամ M1 Ակումբ ծովափնյա հյուրանոցը։ Միևնույն ժամանակ, պատմական Լվով քաղաքում առանց որևէ խոչընդոոտ կարող եք սիրելի IQOS-ը օգտագործել Կավալյե Բուտիկ Հոթել-ում։