Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հուլիսի 25-ին ստորագրել է հրաման, համաձայն որի Բուխարեստում կոմունիզմի սարսափների մասին պատմող թանգարան կբացվի, հաղորդում է Ռումինիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ թանգարանը կտեղակայվի Բուխարեստի խորհրդարանի պալատի շենքում։
Թանգարանում կցուցադրվի «1945-1989-ին Ռումինիայի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի իրականությունը»։ Թանգարանի խնդիրը կդառնա տեղեկացնել հասարակությանը «կոմունիստական ռեժիմի չարաշահումների, հանցագործությունների և դրան դեմ անձանց կտտանքների մասին», հաղորդում է ТАSS գործակալությունը։