Համացանցում ուկրաինացի օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Զապորոժիե քաղաքային խորհրդի անդամ Վլադիսլավ Մարչենկոյի: Պաշտոնյան համարձակ հագնված կանանց համեմատել է թեթևաբարո կանանց հետ:

Մարչենկոն հայտարարել է, որ առաքինի կանայք կիսամերկ նկարներ չեն հրապարակի և դրանով բռնարարներին չեն մոտիվացնի:

Ի պատասխան՝ ուկրաինուհիները սկսել են համացանցում կիսամերկ լուսանկարներ հրապարակել և տարածել դրանք «մոռացել եմ հարցնել Մարչենկոյին» հեշթեգով: