Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում խաղաղասեր տրամադրվել՝ փոխըմբռնումը կարգավորելու նախաձեռնությունը հանձնելով ուրիշներին: Եթե մի քիչ սպասեք, ընդդիմախոսն ավելի ընկերասեր կդառնա, նեղացած գործընկերն՝ ավելի սիրալիր: Բարդ հարաբերությունները կկարգավորի օրենքը: Հարմար օր է, որպեսզի հաշտվեն ամուսինները, ընկերները, սիրահարները, կարելի է հավասարակշռել շահերը գործնական համագործակցության մեջ:

Ցուլ

Ցուլերին օրը թույլ կտա գլուխ հանել նրբություններից: Պարզելով իրավիճակը՝ կհաջողվի զգալիորեն նվազեցնել ռիսկերի սրությունը, ազատվել ավելորդ վախերից: Ապրանքի և ծառայությունների ընտրության մեջ անհրաժեշտ է շեշտը դնել որակի և գեղագիտության վրա: Բարդ հարցերում անգնահատելի օգնություն կլինի մասնագետի խորհուրդը, փորձագետի կարծիքը, որակավորված սպասարկող անձնակազմի ներկայությունը: Կարող է հուշում պետք գալ ընկերներից:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը հաջող և ուսուցողական է: Պարգևելով անսպասելի հնարավորություններ՝ աստղերը նրբորեն կհիշեցնեն գոյություն ունեցող օբյեկտիվ սահմանների մասին, որոնցից այն կողմ ձեր լիազորություններն ավարտվում են: Օրն ամբողջությամբ արդարացնում է սպասելիքները, եթե իրատեսական եք մտածում: Հիանալի կլինի, եթե կարողանաք ուրախանալ ոչ միայն սեփական հաջողություններով, այլև ընդհանուր նախագծի հաջողությամբ:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կարող է կապված լինել անհանգստության, նպատակները, հարաբերությունները, սովոր պայմանները թարմացնելու հերթական փորձի հետ: Ինչ-որ բան կգծի սահմանները, որոնցից չարժե դուրս գալ: Օբյեկտիվ սահմանափակում կարող է դառնալ ընտանեկան կամ քաղաքացիական պարտականությունը, ընթացիկ ժամանակացույցը, առողջական վիճակը: Տանը ցանկալի է պահպանել ավանդույթները:

Առյուծ

Այսօր փորձն Առյուծներին կօգնի թույլ չտալ թերություններ և կհուշի, թե երբ կարելի է շեղվել շաբլոնից: Դժվար չի լինի պահպանել արտաքին կանոնները՝ հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին: Անձնական հարաբերությունների պահպանմանը կօգնի ստուգված սցենարը, որում տեղ կա և՛ ռոմանտիկայի, և՛ ողջամտության համար: Կհաջողվի ժամանակին հեռանալ հեղինակավոր միջոցառումից՝ ձեր նկատմամբ հիանալի տպավորություն թողնելով:

Կույս

Կույսերին այսօր խորհուրդ է տրվում չփոխել ուղղությունը և հավատարիմ մնալ նախօրեի քաղաքականությանը: Եթե այն հաջող է ընտրվել, հետևողականությունը ձեզ խոշոր հաջողության կբերի, որը դրական կանդրադառնա կարիերայի, փոխհարաբերությունների և նյութական բարեկեցության վրա: Բացառված չէ, որ ձեզ հաջողվի հաղթահարել հին կասկածը, վերջակետ դնել կասկածելի պատմությանը, երկակի սցենարին:

Կշեռք

Կշեռքների համար օրը կապված է հավասարակշռության վերականգնման հետ: Զգացմունքային, կենցաղային և այլ դժվարությունները հավասարակշռության կգան այնքանով, որքան հնարավոր է ստեղծված իրավիճակում: Խնդիր չի լինի շփման, սնման, ռեսուրսների տնօրինման ավելի ռացիոնալ ոճի վերադառնալը: Կվերականգնվի արդարությունը, կհանդարտվեն կրքերը, բարդ հարաբերություններում կհաջողվի շահերի համընկնման կետեր գտնել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում անհատական նախաձեռնությունը թողնել վաղվան: Եթե մեծ ծրագրեր ունեք, այսօր ավելի լավ է զբաղվել դրանց նախապատրաստությամբ, այդ թվում՝ անհրաժեշտ կապերի պահպանմամբ: Կարևոր գործի համար կարող է չբավականացնել էներգիան կամ բացակայել անհրաժեշտ տրամադրությունը: Հնարավոր է ձեզ սահմանափակեն հանգամանքները, զսպի ուրիշի կարծիքը:

Աղեղնավոր

Այսօր կյանքը սահմաններ է դնում Աղեղնավորների ոգևորությանը, սակայն չի զրկում վերջին պահին անսպասելի հաջողության հնարավորությունից: Ցանկացած արգելք կարելի է դիտարկել որպես դրական գործոն. դրա շնորհիվ կկարողանաք ժամանակին խուսափել չարդարացված ռիսկերից, պահպանել ռեսուրսները, ժամանակը կամ ֆիզիկական ուժերը: Շատ Աղեղնավորներ կգերադասեն անձամբ կանգ առնել՝ առանց որևէ արտաքին հարկադրանքի:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կարող է անհանգստություններ պատճառել: Հնարավոր է նպատակին հասնելու, իրադարձությունները ձեր օգտին շրջելու ևս մեկ փորձ: Փորձառու Այծեղջյուրները կքաղեն իրենց իմաստնության պտուղները, կկարողանան խուսափել ավելորդ անհանգստություններից, հեռու մնալ չափից դուրս ծախսատար և վտանգավոր փորձարկումներից: Եթե անվճռական եք, կարող եք զղջալ բաց թողած հնարավորության համար:

Ջրհոս

Ջրհոսները հանգիստ կարող են ապավինել սեփական հաշվարկներին և ապագայի տեսլականին: Իրադարձությունները կզարգանան կանխատեսումների համաձայն: Վախերն անիմաստ կլինեն: Օրվա գլխավոր նվերը կդառնա վաստակած պարգևի ստացումը կամ մտահղացման իրականացումը: Աստղերը կապահովեն անհրաժեշտ ամեն ինչ և կտան երաշխիքներ: Կանխատեսելի հաջողություն է սպասվում անձնական կյանքում և այլ կարևոր ոլորտներում:

Ձկներ

Ձկներին օրը թույլ կտա հասկանալ, թե որքանով են ամուր իրենց դիրքերը: Իրավիճակը կարող է փորձության, քննության բնույթ ստանալ: Չարժե ամեն ինչում ապավինել բախտին: Վարպետորեն, բծախնդիր կազմված ռազմավարությունը գերազանց արդյունք կտա և կվակայի այն մասին, որ հասել եք իմաստնության: Եթե սխալ եք թույլ տվել, աստղերն այն ձեր փոխարեն կուղղեն, սակայն ձեզ օգտակար կլինի հասկանալ ձեր թերության պատճառները: