Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին ժամը 04:00-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 38-ամյա Նարինե Գ.-ն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

28-ամյա Նարինեն 2018 թվականի դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: