Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից»,- նշված է հաղորդագրության մեջ: