Հնդկաստանում անչափահասներն օդ են մղել վեց տարեկան տղայի օրգանիզմ՝ զվարճանքի համար, հաղորդում է India TV News-ը:

Ինչպես նշվում է, երեխաները տղայի օրգանիզմ օդ են մղել գործարանում օդային կոմպրեսորի օգնությամբ: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք տղայի օրգանիզմ օդ են մղել բերանից: Դրանից հետո նրանք տղային տուն են բերել այտուցված որովայնով, իսկ որոշ ժամանակ անց նա մահացել է:

Պարբերականի տվյալներով, բժիշկները փորձել են փրկել երեխային, բայց չի հաջողվել: Ներկայումս մասնագետները պարզում են երեխայի մահվան ճշգրիտ պատճառը: