«911» ծառայությունը հուլիսի 31-ին ժամը 01։58-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել է 3 ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1975 թ) և «Mercedes 600» (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1979 թ) մակնիշների ավտոմեքենաները։ Ա․Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: