Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1–ին, 29–ամյա ծննդկան և նորածին են մահացել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Բժիշկներին չի հաջողվել փրկել նախ ծննդականի, ապա նորածնի կյանքը:

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ոստիկանությունն այդ մասին ահազանգ ստացել է։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։