Նյարդավիրաբույժները Իտալիայում իրականացրել են վիրահատություն հիպնոսի ազդեցությամբ՝ առանց անզգանացնելու: Հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է կիրառվում այս մեթոդը:

Հեծանվային վթարի արդյուքնում հիվանդի գլխուղեղի աջ մասում զարգացել է հեմատոմա: Արդյունքում իտալացում մոտ խախտվել է ոտքերի և ձախ ձեռքի շարժունակությունը: 69-ամյա տղամարդը համաձայնել է փորձնական վիրահատությանը՝ հետևելով դստեր խորհուրդներին:

Արդյունքում, ամեն ինչ լավ է անցել, և նա կարող է նորից քայլել: Եթե նախկինում բժիշկները չափազանց թերահավատորեն էին վերաբերվում նման մեթոդներին, ապա այժմ այդ գաղափարներն արժանացել են ավելի մեծ վստահության բժշկական անձնակազմի կողմից: Փորձագետները ծրագրում են ապագայում օգտագործել հիպնոսի մեթոդը: