Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մահացել է Հայոց ցեղասպությունից փրկված վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսյանը, որը օգոստոսի 4-ին կդառնար 98 տարեկան: Այս մասին հայտնում է Diario Armeniaպարբերականը:

Ասասնան ծնվել է 1921 թվականին Դիարբեքիրում: Եղել է ամենամեծն ընտանիքի հինգ երեխաներից (Կարապետ, Անժելա, Միհրան, Լևոն): Ցեղասպանությունից Ասանան միայն այն էր հիշում, որ թուրքերը կոտորել են իր ողջ ընտանիքը, սակայն նրա հիշողություններն աղոտ են եղել:

1926-ին նա եղբոր՝ Կարապետի և մայրիկի՝ Օղիդա Հովհաննիսյանի հետ Մարսելից նավով տեղափոխվել է Արգենտինա: Այստեղ ծանոթացել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած Կիրակոսի հետ: Նրանք ամուսնացել են և ունեցել 3 երեխա, 10 թոռ և 10 ծոռ: Լուսանկարներից մեկում Ասանան պատկերված է թոռան հետ, իսկ մանուկ հասակում՝ հոր՝ Ավետիսի: