Լույս օգոստոսի 5-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն Է դարձել ամռան սկզբից ի վեր:

Այդ մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակցուհի Ելենա Վոլոսյուկը: Նրա խոսքով՝ գիշերային ժամերին քաղաքում ջերմաստիճանը նվազել Է մինչև պլյուս 6,7 աստիճան: Ընդ որում, Մոսկվայի արևելքում ցրտել Է մինչև պլյուս 1,9 աստիճան:

Երկուշաբթի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, նշել Է Վոլոսյուկը: «Ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից… Ջերմաստիճանն անոմալ ցածր Է: Նման տևական ցուրտ չի եղել գործիքային դիտարկումների ողջ ժամանակշրջանում»,- ճշտել Է նա: