«Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի և Ռուսաստանի սահման) ուղղությամբ օգոստոսի 7-9-ը տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կմտցվեն: Այդ մասին ասված Է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու (այսպես կոչված Ռազմավարական ճանապարհ) 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին եւ 9-ին ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն արգելվում Է կցանքով եւ կիսակցանքով ավտոտրանսպորտի երթեւեկությունը: Մնացած ժամանակ ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ կլինի, հաղորդել Է Sputnik-ը: