Երգչուհի Նարգիզը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ հուլիսի կեսերին պաշտոնական նամակ է ստացել Մաքսիմ Ֆադեեւի MALFA պրոդյուսերական կենտրոնից, որով իրեն ծանուցել են իր հետ կնքված պայմանագիրը խզելու մասին։ Իսկ այսօր երգչուհին իր համերգների կազմակերպիչներից իմացել է, որ բոլոր ելույթները չեղարկվում են։ Ռուսաստանի քաղաքներում նրա շրջագայությունը, որը ծրագրվում էր օգոստոսին, խափանվել է։

Похожее изображение

«Իրավիճակը բացատրելու մասին իմ դիմումը, որն ուղղված էր անմիջապես Մաքսիմ Ֆադեեւին եւ MALFA ընկերությանը, արհամարհվել է»,- գրել է Նարգիզը։ Նա հավելել է, որ Վորոնեժում եւ Ռոստով նա Դոնուում համերգների կազմակերպիչներից իմացել է, որ դրանք չեղարկվում են, քանի որ իբրեւ երգչուհին չի ցանկացել ելույթ ունենալ։

Похожее изображение

Իրավիճակը մեկնաբանելու արտիստի խնդրանքն արհամարհվել է։ Նարգիզի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ. այս տարվա մայիսին նրա ամերիկյան շրջագայութունը չի կայացել Ֆադեեւի ապրանքանիշի ղեկավարության ու ներկայացուցիչների մեղքով։

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE-