Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղի է ունեցել 2 ստորգետնյա ցնցում։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տրամադած տեղեկության՝ առաջին ցնցումի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, իսկ 6 րոպե անց նույն նահանգում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ արդեն 6 բալ ուժգնությամբ։

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է գետնից 7կմ խորության վրա։

Երկրաշարժերի հետևանքով շինություններ են փլվել, իսկ որոշ մարդիկ մնացել են փլատակների տակ։

Տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Անթալիա, Բուրդուր, Իսփարթա քաղաքներում։