Մարդկության պատմության ամբողջ ընթացքում նոր տեխնոլոգիաներն օգնել են կյանքն ավելի հարմարավետ, իսկ գործընթացներն ավելի արդյունավետ դարձնել։ Ավտոմեքենան փոխարինել է կառքը, կենսաբանական պոլիմերը (biopolymer) կամաց-կամաց փոխարինում է բնության համար այդքան վնասակար պլաստիկը, ատոմի ճեղքման միջոցով ստացած էլեկտրաէներգիան տեղն է զիջում արևային վահանակների միջոցով ստացած էներգիային։ Անգամ ռետրոգրադների առօրյայում տարիների ընթացքում փոխվում է ամեն ինչ։

 

Մեր բնակարաններում էլ հետսովետական վառարաններն ու «ֆուջիկաները» ժամանակի ընթացքում փոխարինվել են գազի կաթսաներով, որոնց հավաքական՝ BAXI ենք անվանում։ Ապա հիշեք 90-ականների միջին վիճակագրական բնակարանը․ փոշու ու մոխրի անպակաս շերտ կահույքի վրա, ծխախեղդ վարագույր, պատին էլ՝ վառարանի խողովակից մնացած մուր։ Ամենամեծ վնասը, իհարկե, հասցնում էին ծուխն ու փայտի այրման արդյունքում առաջացած վնասակար նյութերը, ինչպիսին է, ասենք, հրդեհի հետևանքով մահացության հիմնական պատճառ շմոլ գազը (CO): Մի կերպ համակերպվում էինք իրականության հետ․ ցուրտումութ տարիները այլընտրանք չէին թողնում։

 

Հետագայում, երբ էլեկտրաէներգիայի, հետո էլ գազի մատակարարումը կարգավորվեց, վառարանները փոխարինվեցին օդորակիչներով, իսկ ավելի հաճախ՝ գազի կաթսաներով։ Նույն ջերմությունը այժմ կարելի է ստանալ առանց այրման, ինչի արդյունքում թե՛ մարդու օրգանիզմին, թե՛ բնակարանին ավելի քիչ վնաս ենք հասցնում։ Այսպես, այլևս չկա վարագույրից ու փափուկ կահույքից եկող ծխի ծանր հոտը, պատերին մոխրի հետքեր չեն մնում, ստիպված չենք ներշնչել ծուխն ու այրման հետևանքով առաջացած վնասակար նյութերը։ Եթե վառարանում փայտը վառելուց հետո հարկավոր էր հագուստ փոխել ու լվացվել, գազի կաթսան ակտիվացնելու համար բավարար է մի կոճակ սեղմել։ Վերջապես, հրդեհի հավանականությունը հասցված է նվազագույնին։

 

Նույն հեղափոխությունը տեղի է ունեցել ծխախոտային ոլորտում․ տարիներ առաջ նիկոտին ստանալու համար միայն մեկ հնարավոր տարբերակ կար․ այրել սիգարետը, ներքաշել ծուխն ու ծխի միջոցով օրգանիզմ մատակարարել նիկոտինը։ Ձեռքերից, մազերից ու հագուստից եկող տհաճ հոտը, մոխրի առկայությունն ու կահույքին ու վարագույրերին մնացած ծխի նստվածքն անհամեմատելի են այն վնասի հետ, որ մեզ ու շրջապատի մարդկանց հասցնում էինք ծուխն ու այրման այլ վտանգավոր արգասիքները ներշնչելով։

 

Հիմա կա ավելի հիգիենիկ ու քիչ վնասակար տարբերակ․ տաքացնել այրելու փոխարեն։ Սկզբունքը նույնն է․ նիկոտին ստանալու համար պարտադիր չէ ծխախոտն այրել․ կարելի է այն տաքացնել, ինչի արդյունքում չի արտազատվի ծուխ, չի առաջանա մոխիր, կվերանա տհաճ ու կպչուն հոտը մատներից, մազերից ու հագուստից։ Ծխախոտի տաքացման համակարգ օգտագործելուց հետո ձեռքերը լվանալն ու մաստակ ծամելը պարտադիր չեն․ բավարար է անջատել սարքն ու մի կողմ դնել։ Հրդեհի հավանականությունն այս դեպքում էլ նվազագույնին է հասցրած այն բանի շնորհիվ, որ ծխախոտի տաքացման համակարգերն աշխատում են առանց այրման։

 

Ստացվում է՝ ծխախոտի տաքացման համակարգերը, որոնց հավաքական IQOS են անվանում, ոչ այլ ինչ են, քան ծխախոտային ոլորտի BAXI։ Այլընտրանքային եղանակով նիկոտին մատակարարելու տեխնոլոգիան շատ նման է այլընտրանքային եղանակով ջերմություն մատակարարելու տեխնոլոգիային․ երկու դեպքում էլ չեն առաջանում մոխիր, կպչուն հոտ ու ծուխ՝ այրման բոլոր վնասակար արգասիքներով։