Գերմանիայի հարավ-արևմտյան Բադեն-Վյուրթեմբերգում 15 մարդ է տուժել կայծակի հարվածից: Այդ մասին հայտնում է «Մերկուր» հրատարակությունը:

– Կայծակի հետևանքով Բադեն-Վյուրթեմբերգի Ռոզենֆելդ-Հեյլիգենցիմեր քաղաքում վնասվածք է ստացել 15 ֆուտբոլիստ, ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության տվյալների, տուժածները 19-ից 48 տարեկան են: Մի մարդ կորցրել է գիտակցությունը: Ուժեղ ամպրոպի պատճառով հետաձգվեց նաև Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկնարկը «Զանդհաուզեն-Բորուսիա» թիմերի միջև: Մարզադաշտի լուսարձակները շարքից դուրս են եկել, իսկ երկրպագուներին խնդրել են տեղ զբաղեցնել վերևի նստատեղերին։

Կենտրոնական Եվրոպայում օգոստոսի 9-10-ի գիշերը ուժեղ փոթորիկ է սկսվել։ Բավարիայում ընդհատվել է «Տաուբերտալ» երաժշտական փառատոնը, որն անցկացվում էր բաց երկնքի տակ, իսկ Լյուքսեմբուրգում տարերքը զգալի վնաս է հասցրել բնակելի շենքերին:

1in.am