Հնդիկ տղան ջրասույզ արեց իր BMW մակնիշի ավտոմեքենան՝ ի հեճուկս ծնողների, որոնք հրաժարվել են նրան նոր Jaguar գնել, հայտնում է ANI News-ը շաբաթ՝ օգոստոսի 10-ին:

Գետը գցված մեքենան դուրս հանեցին փրկարարները:

Ինչպես նշել են տեղական իրավապահ մարմինները, երիտասարդը որոշել է ազատվել իր մեքենայից, քանի որ Jaguar-ի համեմատ նրան շատ փոքր էր թվում:

Տղայի ծնողներն ասում էին, որ իրենց որդին տառապում է հոգեկան հիվանդությամբ: