Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում Է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել Է Մոսկվայում հանրապետության դեսպան Ալեմայեխու Տեգենու Արգաուն: «Այս տարի մենք տնկել ենք արդեն 3,5 միլիարդ տնկի, այնպես որ շուտով նպատակին կհասնենք»,- հայտնել Է դեսպանը:

Ըստ Եթովպիայի իշխանությունների՝ «Կանաչ ժառանգություն» նախաձեռնությունն ազգային բնապահպանական արշավ Է, որը «նպատակամղված Է բնակչության իրազեկվածության բարձրացմանը Եթովպիայում շրջակա միջավայրի ահաբեկող վատթարացող վիճակի մասին և հասարակության իրազեկումը «կանաչ» կենսակերպի անցնելու» կարևորության մասին: Միավորված ազգերի կազմակերպության գնահատումների համաձայն՝ 100 տարում Եթովպիայում անտառածածկույթը երկրի տարածության 35 տոկոսից կրճատվել Է մինչ 4 տոկոս:

Դեսպանի խոսքով՝ ազգային ծրագրին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիները, ներառյալ վարչապետը. «Նա շատ նվիրված Է այդ գաղափարին և այդ ծրագրին, քանի որ ինքն Էլ Է ծառեր տնկում ամեն օր: Երբ վարչապեն այցելուների Է ընդունում իր գրասենյակում, նա բանկցությունների ավարտին նրանցից յուրաքանչյուրին հրավիրում Է միասին ծառ տնկելու»: