ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Հասանք ԱՐՑԱԽ:

Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը ևս:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան:

Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, և խոստանում՝ շուտով էլ ավելի լավ լուր կլսեք:

Սա մեր նոր նախագծի սկիզբն է»: