Հայտնի «այլմոլորակայինների որսորդ» Սքոտ Ուորինգը պնդում է, որ NASA-ի հրապարակած լուսանկարում պատկերված է կին, որին ուղեկցում է տղամարդ և երեխա:

Ավազի և ժայռաբեկորների վրա նկատելի են ուրվագծեր, որոնք նման են մարդկանց: Ուորինգը կարծում է, որ դրանք այլմոլորակային արձաններ են կամ արտեֆակտներ: Նրա խոսքով՝ NASA-ն ջնջել էր այդ լուսանկարը, բայց իրեն հաջողվել է այն կրկին գտնել:

Ուորինգը համեմատել է Կարմիր մոլորակի վրա հայտնաբերված օբյեկտը Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի հետ, գրում է DailyStar-ը:

«Այդ կինը Մարսում բառացի մարսիական Մոնա Լիզան է: Նա կատարյալ է բոլոր առումներով, բայց նույնիսկ դա բավարար չէ, որպեսզի համոզես որոշներին»,-ասել է Ուորինգը: